Տեղեկանք նախաձեռնող խմբի համար, որ կորոնավիրուսը պայմանավորվածությունը չուտի

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ կրթահամալիր) ՀՀ կառավարության որոշմամբ երեսուն տարուց ավելի է, ինչ մշակում,  իրականացնում է հեղինակային կրթական ծրագիր:

Սա Հայաստանում ստեղծված պետական այլընտրանքային կրթական ծրագիր է: ՀՀ կառավարությունը ամեն տարի կրթահամալիրին պետական ֆինանսական հատկացում է արել ծրագիրը պահպանելու, զարգացնելու համար: Կրթահամալիրը իր մասնաճյուղերով՝ Հյուսիսային, Արևելյան, Հարավային, Արևմտյան դպրոց-պարտեզներ, Միջին և Ավագ դպրոցներ, Քոլեջ,  գտնվում է Երևանի Հարավարևմտյան թաղամասում: Կրթահամալիրում հեղինակային կրթական ծրագրի շահառու սովորողների թիվը գնալով մեծանում է, մեծանում է նաև ծրագրում ներառված մանկավարժական աշխատողների թիվը. համեմատության համար բերում ենք 2018թ. հունվարի 1-ի, 2019թ. հունվարի 1-ի, 2020թ. հունվարի 1-ի ցուցանիշները։

 201820192020
2-5 տարեկաններ300300315
1-12-րդ դասարանի սովորողներ150420152265
մանկավարժական աշխատողներ228249276

Ընդարձակվում է կրթահամալիրի դպրոցներում սովորողների աշխարհագրությունը։ Կրթահամալիր բերող երթուղիները սկսվում են ոչ միայն Երևանի բոլոր վարչական տարածքներից, այլ նաև Արագածոտնի մարզի Աշտարակից, Արարատի մարզի Մասիսից, Հովտաշատից, Կոտայքի մարզի Զովունուց, Աբովյանից, Պռոշյանից, Արմավիրի մարզի Վաղարշապատից։ Սա կրթահամալիրի ուժերով չկառավարվող ռիսկ է առաջացնում։ Որքան էլ կրթահամալիրն իր ոչ պետական միջոցների հաշվին մասնաշենքերի նկուղային հարկերը մաքրում, բերում է լուսավոր, տաքացվող վիճակի, որտեղ տեղավորվում են ուսումնական արհեստանոցներ, արվեստանոցներ, լաբորատորիաներ, որպես ուսումնական տարածքներ՝ ձևափոխվում և օգտագործվում են մասնաշենքերի տանիքները, կրթահամալիրի մասնաշենքերը ֆիզիկապես չեն կարողանա սպասարկել Հանրակրթության մասին օրենքով որոշված՝ կրթական ծրագրի ընտրության իրավունքը իրականացնելու պահանջարկը:

Հեղինակային կրթական ծրագրի առանձնահատկությունների, ծրագրով ձեռքբերումների տարածման աշխատանքն արվում է հանրապետությունով  մեկ, ամեն տարի ավելացող կրթական փոխանակումների, հեղինակային կրթական ծրագրով հանրապետության նախադպրոցական, հանրակրթական հաստատությունների մանկավարժական աշխատողների ամենամսյա վերապատրաստումների, ամենամյա ստեղծագործական հավաքների, ուսումնական-ստուգատեսային, դաշտային-արշավախմբային-հայրենագիտական-բնապահպանական բաց ճամբարների, ուսումնական բաց նախագծերի միջոցով՝ քննարկելով հեղինակային կրթական ծրագրով ստացածը կիրառելու, գործընկերների հետ համագործակցությունը շարունակելու ձևաչափը։ Դպրոցը, նախադպրոցական ուսումնական հաստատությունը, լրացուցիչ կրթության դպրոցը, մանկավարժական աշխատողը գործընկեր են դառնում՝ ընտրելով հեղինակային կրթական ծրագրով վերապատրաստման դասընթացը, հեռավար մասնակցելով մենթորական բաց լաբորատորիային, մասնակցելով իրենց բնակավայրում կրթահամալիրի նախագծային խմբի ուսումանական աշխատանքներին, կրթահամալիրում իրականացվող նախագծերին, այլ կոնկրետ ձևով։

Կրթահամալիրում մշակված հեղինակային կրթական ծրագրի շահառու է դարձել Հայաստանի այլ քաղաքների, համայնքների բնակիչը: Խնդիր է առաջացել, նաև Երևանում, կրթական ծրագիրը շահառուի բնակության վայրին մոտեցնելը:

Խնդրի լուծումը կրթահամալիրը առաջարկում է այս ծրագիրն ընտրողների կրթական բաց ցանց ստեղծելու ճանապարհով (կրթական Բլեյան բաց ցանց):

Հեղինակային կրթական Բլեյան բաց ցանցի ստեղծումն անհնար է առանց պետական աջակցության, առանց համակարգում կրթական ծրագրերով ցանցերի ստեղծման մեխանիզմների։ Հանրապետությունում տարածքային կառավարման և զարգացման, կրթության, գիտության, մշակույթի, մարզական ոլորտներում, դրանց կառավարման փոփոխությունների այս շրջանում իրական է դառնում ազատվող շենքերի օգտագործումը կրթության կազմակերպման նոր՝ ծախսարդյունավետ այլընտրանքային մոդելների ստեղծման համար:

Կրթահամալիրի հեղինակած կրթական ծրագրի պահպանման, լրամշակման, իրականացման, տարածման համար պետական ֆինանսական հատկացումները և կրթահամալիրի՝ լրացուցիչ կրթական ծառայությունների համար ստացված գումարները բավարար չեն: Անհրաժեշտություն է առաջացել այդ աշխատանքներում ներգրավելու տարբեր հիմնադրամների՝ տեղական և միջազգային, դրմաշնոհային միջոցները:

Կրթահամալիրի հետագա զարգացումը ապահովող ճանապարհներից մեկը իրավական-կազմակերպական ձևի փոփոխությունն է՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունից ՀՀ կառավարության հիմնած հիմնադրամի:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

Create your website at WordPress.com
Get started
%d bloggers like this: