Կրթահամալիրի ռիսկերը

  • Սովորողների քանակը

Կրթահամալիրում սովորողների քանակը հասել է հագեցման, երբ ուսումնական տարածքները հնարավորություն չունեն նոր սովորողներ ընդունելու: Այս տարի ստիպված եղանք նախադպրոցականի խմբում, դասարանում սովորողների քանակի սահմանափակումը հասցնել 30-ի: 

  • Մասնաճյուղերի կենտրոնացումը Երևանի հարավ-արևմուտքում

Արատեսի դպրական կենտրոնից բացի կրթահամալիրի բոլոր մասնաճյուղերը տեղավորված են Երևանի Հարավարևմտյան թաղամասում: Այսպիսի կենտրոնացումը անհարմարություն է ստեղծում կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագիրը ընտրած սովորողներ համար:

  • Կրթական օբյեկտների վիճակը, հիմնանորոգման պետական միջոցների բացակայություն

Կրթահամալիրի ուսումնական մասնաճյուղերից միայն մայր դպրոցն է նախագծված որպես դպրոցական շենք: Մյուսները նախկին մանկապարտեզների շենքներ են, որ կրթահամալիրը հարմարեցրել է կրթական ծրագրին: Արդեն երեսուն տարի է, որ պետությունը կրթահամալիրի շենքերի հիմնանորոգման համար գումար չի հատկացնում, չնայած կրթահամալիրը ամեն տարի սահմանված կարգով հայտ է ներկայացնում: Շենքերի նրանց հարակից տարածքների բարեկարգման համար կրթահամալիրը ծախսում է իր ոչ պետական միջոցներից:

  • Սովորողների աշխարհագրությունը

Կրթահամալիրի սովորողների կեսից ավելին Հարավարևմտյան թաղամասում չեն բնակվում: Սովորողների տեղափոխումը կատարվում է 50 երթուղիներով: Երևան քաղաքի տարբեր թաղամասերից բացի, կան երթուղիներ, որոնք սկսվում են Այնթափից, Նուբարաշենից, Մասիսից, Զովունուց, Աբովյանից, Հովտաշատից, Աշտարակից, Էջմիածնից: Այսպիսի կազմակերպումը, ֆինանսականից բացի, նաև ժամանակային անհարմարություն է առաջացնում: Ծրագիրն ընտրած սովորողը ստիպված է լինում օրական 1,5-2 ժամ ծախսել ճանապարհին:

  • Կրթահամալիրի մանկավարժական աշխատողները

Կրթահամալիրի մանկավարժական աշխատողը հեղինակային կրթական ծրագրի մշակողն է, իրականացնողը և տարածողը: Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններն այս երեք գործառույթները միատեղող շրջանավարտ չեն պատրաստում: Հարկ է լինում մենթորական համակարգով վերապատրաստել մանկավարժական աշխատողներից յուրաքանչյուրին: Այս աշխատանքը պահանջում է ժամանակ և միջոցներ: Սովորողների քանակի ավելացմանը զուգընթաց ավելանում է նաև մանկավարժական աշխատողների քանակը: Հեղինակային կրթական ծրագրում պետք են լինում մասնագետներ, որոնք մանկավարժական բարձրագույն ուսումնական հաստատությունները չեն պատրաստում, օրինակ՝ գինեգործ, քանդակագործ, կենդանաբան, ճարտարագետ և այլն:

  • Կրթահամալիրի դրամական միջոցները

Կրթահամալիրի դրամական միջոցները գոյանում են պետական բյուջետային հատկացումներից և լրացուցիչ կրթական ծառայությունների մատուցումից՝ ուսումնական լրավճարներ, նախադպրոցականի ծնողական վճարները, երկարացված օրվա ծառայություն, լրացուցիչ կրթություն: Ե՛վ պետական, և՛ ոչ պետական միջոցները կախված են կրթահամալիրի սովորողների թվից: Քանի որ կրթահամալիրի սովորողների քանակը չի կարող անընդհատ աճել, կրթահամալիրի դրամական միջոցները կմնան սահմանափակ: Նոր միջոցներ կարելի գտնել՝ հանրապետական և արտերկրյա տարբեր կրթական ծրագրերի, դրամաշնորհների մասնակցելով: Կրթահամալիրի իրավական կազմակերպական ձևը՝ պետական ոչ առևտրային կազմակերպություն, սահմանափակում է կրթահամալիրի՝ նման դրամաշնորհների մասնակցելու հնարավորությունները: Հատկապես ատասահմանյան կազմակերպությունները շատ դժվարությամբ են աշխատում պետական կազմակերպությունների հետ: 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

Create your website at WordPress.com
Get started
%d bloggers like this: