Կրթահամալիրի կանոնադրություն

Կրթահամալիրի նոր կանոնադրության աշխատանքային ֆայլը

Կրթահամալիրի գործող կանոնադրությունը հաստատվել է ՀՀ ԿԳ նախարարի 2003թ. 259 հրամանով: Բնական է, որ 2003թ. հաստատված կանոնադրությունը չէր կարող սպասարկել կրթահամալիրի այսօրվա զարգացման ծրագիրը: ԿԳ նախարարի 2017թ. 533-Ն հրամանով կրթահամալիրի կանոնադրությունում կատարվել են փոփոխություններ:

Կրթահամալիրը յուրաքանչյուր տարի ՀՀ պետական բյուջեի մասին օրենքով ֆինանսավորվել է հեղինակային կրթական ծրագրի վերամշակումներ իրականացնելու համար: Վերամշակվել են նաև հեղինակային կրթական ծրագիրը սպասարկող կարգերը: Կատարված աշխատանքների մասին կրթահամալիրը ամեն տարի սահմանված կարգով հաշվետվություն է ներկայացրել ՀՀ ԿԳ նախարարություն:

Կրթահամալիրում 2019թ. համակարգի գնահատման աուդիտը ցույց տվեց, թե կանոնադրությունը որքան է ետ մնացել կրթահամալիրի այսօրվա կյանքից: Այն ոչ միայն չի նպաստում կրթահամալիրի զարգացմանը, այլև խանգարում է և հիմնովին վերաձևակերպման կարիք ունի:

Կրթահամալիրի կանոնադրության 48 կետի ե) ենթակետի համաձայն կրթահամալիրի խորհուրդը կրթահամալիրի կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու առաջարկություններ է ներկայացնում հիմնադրին:

Կրթահամալիրի զարգացմանը չի նպաստում նաև իրավական-կազմակերպական ձևը՝ պետական ոչ առևտրային կազմակերպություն: Կրթահամալիրի խորհրդին առաջարկում ենք հիմնադիրին առաջարկել կրթահամալիրը վերակազմավորել որպես  Հայաստանի Հանրապետության կողմից հիմնված հիմնադրամ: Համեմատության համար ստորև բերված են հատվածներ պետական ոչ առևտրային կազմակերությունների մասին և հիմնադրամների մասին ՀՀ օրենքներից:

Հիմնադրամների մասին ՀՀ օրենքից Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին ՀՀ օրենքից
Հոդված 9

Հիմնադրամը կարող է ստեղծվել հիմնադիրների կողմից հիմնադրվելու կամ գոյություն ունեցող հիմնադրամի (հիմնադրամների)՝ սույն օրենքով սահմանված կարգով վերակազմակերպման միջոցով, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմավորման միջոցով:

Հոդված 10

4. Հայաստանի Հանրապետության կամ համայնքի կողմից կամ դրանց մասնակցությամբ հիմնադրամի հիմնադրումն իրականացվում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կամ համայնքի ղեկավարի որոշմամբ՝ համայնքի ավագանու հաստատմամբ:

Հոդված 9

2. Պետական կազմակերպության հիմնադիր (այսուհետ` հիմնադիր) կարող է հանդիսանալ միայն Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս կառավարության:

 

Հոդված 13

2. Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ հիմնադրամների հիմնադրման մասին կառավարության որոշումը պետք է պարունակի նաև դրույթներ հիմնադրի անունից հանդես եկող պետական կառավարման մարմնի (մարմինների) մասին:

 

Հոդված 9

Պետական կազմակերպության հիմնադրման մասին հիմնադրի որոշմամբ սահմանվում են պետական կազմակերպության անվանումը, նրա գործունեության առարկան և նպատակները, այդ թվում՝ նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակները, պետական կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող գույքի կազմն ու արժեքը, պետական կազմակերպության կառավարումն իրականացնող այն լիազորված պետական մարմինը, որի ենթակայությանը հանձնվում է պետական կազմակերպությունը, լիազորված պետական մարմնի լիազորությունները, ինչպես նաև օրենքին չհակասող այլ դրույթներ:

Հոդված 3

5. Հիմնադրամն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բացելու բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում Հայաստանի Հանրապետության դրամով և (կամ) արտարժույթով: Եթե հիմնադրամի հիմնադիրը պետությունն է կամ համայնքը կամ պետության ու (կամ) համայնքի կողմից հիմնադրված հիմնադրամը, ապա նման հիմնադրամը կամ նրա հիմնադրած իրավաբանական անձը իրավունք ունի բացելու հաշիվներ նաև պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի գանձապետարանում (այսուհետ` գանձապետարան):

Հոդված 17

ե) պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի գանձապետարանում (այսուհետ` գանձապետարան) բացում է հաշիվներ (համայնքային կազմակերպության դեպքում` բանկում կամ գանձապետարանում).

 

Հոդված 8

4. Հիմնադրամի գույքի ձևավորման աղբյուր կարող են լինել՝

1) հիմնադրի ներդրումը.

2) ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվությունները և նվիրաբերությունները, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների նվիրատվությունները և նվիրաբերությունները.

3) դրամական մուտքերը պետական բյուջեից.

4) դրամաշնորհները.

5) հիմնադրամի և իր ստեղծած կամ իր մասնակցությամբ տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները.

6) հանգանակությունները՝ միջոցներ, որոնք ստացվում են դրանց կուտակմանն ուղղված գործունեությունից (մշակութային, սպորտային, զվարճալի և այլ միջոցառումների միջոցով գումարների հայթայթում).

7) օրենքով չարգելված այլ միջոցներ:

6.1. Հիմնադրամն անձեռնմխելի կապիտալի և սույն հոդվածի 4-րդ մասի 1-3-րդ կետերով նախատեսված դրամական միջոցների և գույքի համար վարում է առանձնացված հաշվառում՝ դրանց վերաբերյալ տեղեկությունները ներառելով օրենքով նախատեսված և իր կողմից ներկայացվող հաշվետվություններում:

Հոդված 15

Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը կարող է կանոնադրությամբ սահմանված կարգով փոփոխություններ մտցնել հիմնադրամի կանոնադրության մեջ, եթե կանոնադրությամբ նախատեսված է նման փոփոխություններ կատարելու հնարավորություն: Կանոնադրության այդ փոփոխությունները չեն կարող վերաբերել հիմնադրամի նպատակներին կամ շահառուներին:

Հոդված 11

3. Պետական կազմակերպության կանոնադրությունը կամ դրա փոփոխությունները հաստատում է հիմնադիրը, իսկ հիմնադրի որոշմամբ նախատեսված դեպքում` նրա լիազորած պետական մարմինը:

Հոդված 18

2. Հիմնադրամը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և իր կանոնադրությանը համապատասխան, կարող է անդամակցել միջազգային և օտարերկրյա ոչ պետական կազմակերպություններին:

Հոդված 21

1. Հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է իր մարմինների միջոցով: Հիմնադրամի մարմիններն են՝

1) հոգաբարձուների խորհուրդը.

2) կառավարիչը (տնօրենը, գործադիր տնօրենը կամ գլխավոր տնօրենը):

1.1. Անձեռնմխելի կապիտալ ունեցող հիմնադրամն ունի վերստուգիչ:

2. Հիմնադրամի կանոնադրությամբ կարող են սահմանվել նաև այլ մարմիններ (այդ թվում՝ կոլեգիալ գործադիր մարմիններ):

Հոդված 12

1. Պետական կազմակերպության կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նրա լիազորած պետական մարմինը, գործադիր մարմինը (տնօրեն, նախագահ, ռեկտոր և այլն):

2. Հիմնադրի որոշմամբ կամ պետական կազմակերպության կանոնադրությամբ կարող են նախատեսվել նաև կոլեգիալ կառավարման, խորհրդակցական, վերահսկողություն իրականացնող և (կամ) այլ մարմինների (խորհուրդ, տնօրենների խորհուրդ և այլն) ձևավորում:

Հոդված 22

1. Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է:

2. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ կարող են լինել 18 տարին լրացած գործունակ ֆիզիկական անձինք, այդ թվում՝ հիմնադիրները: Հոգաբարձուների խորհրդի քանակական կազմը չի կարող պակաս լինել 3 անդամից:

 

Հոդված 21

1. Հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է իր մարմինների միջոցով: Հիմնադրամի մարմիններն են՝

1) հոգաբարձուների խորհուրդը.

2) կառավարիչը (տնօրենը, գործադիր տնօրենը կամ գլխավոր տնօրենը):

1.1. Անձեռնմխելի կապիտալ ունեցող հիմնադրամն ունի վերստուգիչ:

2. Հիմնադրամի կանոնադրությամբ կարող են սահմանվել նաև այլ մարմիններ (այդ թվում՝ կոլեգիալ գործադիր մարմիններ):

 

Հոդված 12

1. Պետական կազմակերպության կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նրա լիազորած պետական մարմինը, գործադիր մարմինը (տնօրեն, նախագահ, ռեկտոր և այլն):

2. Հիմնադրի որոշմամբ կամ պետական կազմակերպության կանոնադրությամբ կարող են նախատեսվել նաև կոլեգիալ կառավարման, խորհրդակցական, վերահսկողություն իրականացնող և (կամ) այլ մարմինների (խորհուրդ, տնօրենների խորհուրդ և այլն) ձևավորում:

 

Հոդված 25

11) հիմնադրամի կողմից իրականացվող (այդ թվում` անձամբ) ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.

2) հիմնադրամի բյուջեի և նրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների և հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունների հաստատումը.

 

 

Հոդված 27

Կառավարչին ընտրում և պաշտոնից ազատում է հոգաբարձուների խորհուրդը: Նրա պաշտոնում առաջին անգամ նշանակում կարող է կատարել նաև հիմնադիրը:

Կառավարչի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են սույն օրենքով, հիմնադրամի կանոնադրությամբ և նրա հետ կնքված պայմանագրով: Հիմնադրամի անունից պայմանագիրը ստորագրում է  հոգաբարձուների խորհրդի  նախագահը կամ հոգաբարձուների խորհրդի  լիազորած այլ անձ:

 

 

Հիմնադրամի և ՊՈԱԿ-ի ընդհանրությունները

Հիմնադրամ ՊՈԱԿ
Հոդված 3

1.Հիմնադրամ է համարվում քաղաքացիների և (կամ) իրավաբանական անձանց կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպությունը, որը հետապնդում է սոցիալական, բարեգործական, մշակութային, կրթական, գիտական, առողջապահական, բնապահպանական և (կամ) այլ հանրօգուտ նպատակներ:

3.Հիմնադրամն իրավաբանական անձ է և ունի հիմնադրի գույքից առանձնացված գույք, որը հաշվառվում է ինքնուրույն հաշվեկշռում:

4. Հիմնադրամն իրավունք ունի իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

Հոդված 3

1. Պետական կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որն ստեղծվում է միայն մշակույթի, առողջապահության, սոցիալական, սպորտի, կրթության, գիտության, բնապահպանական և ոչ առևտրային այլ բնագավառներում գործունեություն իրականացնելու նպատակով:

2.Պետական կազմակերպությունը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Պետական կազմակերպությունը կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

 

 

Հոդված 5

7.Պետական կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

Հոդված 3

7.Պետական կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ

Հոդված 7

Հիմնադրամի գտնվելու վայրը նրա մշտական գործող մարմնի` կանոնադրությամբ սահմանված գործադիր մարմնի գտնվելու վայրն է:

 

Հոդված3

4.Պետական կազմակերպության գտնվելու վայրը նրա մշտական գործող մարմնի գտնվելու վայրն է:

 

Հոդված 8

1. Հիմնադրամը՝ որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով:

 

Հոդված 3

2.Պետական կազմակերպությունը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով:

Հոսված 8

2.Հիմնադրամի սկզբնական միջոցներն են հիմնադրի կողմից ստեղծման պահին փոխանցված նյութական և (կամ) ֆինանսական միջոցները:

3. Հիմնադրի կողմից հիմնադրամին հանձնված գույքը հիմնադրամի սեփականությունն է: Հիմնադրամն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված նպատակով:

 

Հոդված 4

1.Պետական կազմակերպության սեփականությունը ձևավորվում է կազմակերպության հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև պետական կազմակերպության գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքից:

2.Հիմնադրման ժամանակ պետական կազմակերպությանը հիմնադրի կողմից որպես սեփականություն հանձնվող գույքի չափը սահմանվում է պետական կազմակերպության հիմնադրման մասին որոշմամբ: Հիմնադրման ժամանակ պետական կազմակերպությանը հիմնադիրը չի կարող որպես սեփականություն հանձնել նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկից ավելի արժողությամբ գույք, եթե օրենքով կամ հիմնադրի որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

 

Հոդված 10

4. Հայաստանի Հանրապետության կամ համայնքի կողմից կամ դրանց մասնակցությամբ հիմնադրամի հիմնադրումն իրականացվում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կամ համայնքի ղեկավարի որոշմամբ՝ համայնքի ավագանու հաստատմամբ:

 

Հոդված 9

1. Պետական կազմակերպությունն ստեղծվում է հիմնադրման, ինչպես նաև պետական հիմնարկի կամ հարյուր տոկոս պետական մասնակցությամբ ընկերությունների վերակազմակերպման միջոցով:

2. Պետական կազմակերպության հիմնադիր (այսուհետ` հիմնադիր) կարող է հանդիսանալ միայն Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս կառավարության:

3. Պետական կազմակերպությունն ստեղծվում է հիմնադրի որոշմամբ:

 

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

Create your website at WordPress.com
Get started
%d bloggers like this: