«Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ը վերակազմակերպել «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր» պետական հիմնադրամ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը իր հիմնադրման՝ 1989 թվականից, գործել է որպես փորձարարական-հետազոտական միավորում՝ հեղինակային կրթական ծրագրերի մշակման, կազմակերպման-փորձարկման, տարածման առաքելությամբ: Տարիներ շարունակ մանկավարժական աշխատողի նոր կարգավիճակով ստեղծագործական, համերաշխ հավաքանին ստեղծել՝ մշակել ու հղկել է կրթական ծրագրերը՝ իրենց բովանդակությամբ, կազմակերպման ձևերով, շենքային, նյութական, ուսուցողական պայմաններով, բաց ու մշտապես զարգացող շրջակա միջավայրով։ Կրթահամալիրի հեղինակային մանկավարժությունը հենվում է կրթական ծրագրի մասնակիցների՝ դասավանդողների, սովորողների, ծնողների, մեր մանկավարժության այլ շահառուների փոխադարձ հարգանքի, վստահության, լիարժեք հաղորդակցության՝ գործընկերության վրա: Կրթահամալիրում բոլոր կրթական ծրագրերով վերջին տարիների ընդունելության արդյունքները, սովորողների ծնողների դրամական ներդրումների աճը, գործուն, ընդարձակվող սեբաստացի կրթական բաց համայնքը (մանկավարժական աշխատողներ, բոլոր կարգի սովորողներ, նրանց օրինական ներկայացուցիչներ, բոլոր տարիների շրջանավարտներ, գործընկերներ), Բլեյան կրթական բաց ցանցը, 2020թ. հունիսին կրթահամալիրում հեռավար-առցանց-ընտանեկան-ստուգատեսային բուռն առօրյան վկայում են, որ կրթահամալիրն իր վերելքի շրջանում է։

Հեղինակային կրթական ծրագրի շարունակականությունը, կրթահամալիր փորձարարական-հետազոտական միավորման զարգացումը ապահովելու, հեղինակային մանկավարժությունը բաց ցանցով Հայաստանում և Հայաստանից դուրս տարածելու համար առաջարկում ենք «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպել «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր» պետական հիմնադրամ։

Կրթահամալիրի կազմակերպական-իրավական ձևի այսպիսի փոփոխությունը կրթահամալիրը կդարձնի ավելի ինքնավար, կրթահամալիրի մանկավարժական աշխատողների, կրթահամալիրի կառավարման խորհրդի, սեբաստացի կրթական բաց համայնքի բոլոր մասնակիցների, կրթահամալիրի հայաստանյան և միջազգային գործընկերների ներուժը լիարժեք օգտագործելու, կրթահամալիրի համար ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելու հնարավորություն կտա։

Սեբաստացի կրթական համայնքի նախաձեռնող խումբը կրթահամալիրի կառավարման խորհրդի, կրթահամալիրի տնօրինության հավանությամբ և աջակցությամբ 2020թ. փետրվար-մայիսին աշխատել է «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր» պետական հիմնադրամի կանոնադրության նախագծի վրա։ Այն հրապարակված է սեբաստացի կրթական բաց համայնքի, կառավարման խորհրդի բլոգներում, mskh.am-ում։ Այն ավարտուն տեսքի է բերվել կրթական համայնքի մանկավարժական, ծնողական, շրջանավարտների, սովորողների խմբերի, մասնագետների, կրթահամալիրի բարեկամների հետ բաց քննարկումներով, յուրաքանչյուր շահառուի մասնակցության հնարավորությամբ։

Կրթահամալիրի կառավարման խորհրդի, կրթահամալիրի հիմնադիր տնօրենի, աշխատողների ժողովի, սեբաստացի կրթական համայնքի կողմից Ձեզ ենք ներկայացնում.

  1. Կրթահամալիրի հիմնադիր տնօրենի դիմումը կրթահամալիրի կառավարման խորհրդին, աշխատողների ժողովին (հավելված 1
  2. Կրթահամալիրի կառավարման խորհրդի նիստի որոշումը (հավելված 2
  3. Կրթահամալիրի աշխատողների ժողովի որոշումը (հավելված 3
  4. «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր» հիմնադրամ վերակազմավորելու, գույք տրամադրելու և ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի 1691-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին մասին» առաջարկը (հավելված 4
  5. «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր» պետական հիմնադրամի կանոնադրության նախագիծը (հավելված 5

Հարգանքով՝

Կրթահամալիրի կառավարման խորհրդին նախագահ՝ Արամազդ Ղալամքարյան

Կրթահամալիրի հիմնադիր տնօրեն՝ Աշոտ Բլեյան

Կրթահամալիրի աշխատողների ժողովի նախագահ՝ Հերմինե Անտոնյան

Սեբաստացի կրթական բաց համայնքի անունից՝ Արտյոմ Խաչատրյան

26 thoughts on “«Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ը վերակազմակերպել «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր» պետական հիմնադրամ

Add yours

  1. Pingback: 1-2 դասարան

Գրել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

Create your website at WordPress.com
Get started
%d bloggers like this: