Կրթահամալիրի համար հիմնադրամ դառնալը՝ ՀՀ օրենքով որոշված, մեր խնդիրներից բխող անհրաժեշտություն

Ներկայացնում ենք՝ ի հավելում «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ը «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր» պետական հիմնադրամի վերակազմակերպելու առաջարկում բերված հիմնավորումների։

ՀՀ կառավարության 25.07.2002թ. N1392 որոշմամբ  «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմավորման ձևով վերակազմակերպվել են պետական ոչ առևտրային կազմակերպությունների։

Մեր կարծիքը որևէ ձևով չեն հարցրել, կրթահամալիրի կառավարման խորհրդի, տնօրինության, մանկավարժական խորհրդի հետ չի քննարկվել։ Կրթահամալիրն այդ ժամանակ գործել է որպես պետական ձեռնարկություն՝ իր կանոնադրությունից բխող գործունեությամբ, կարգավորումներով։ Մեզ խցկել են կազմակերպման-իրավական ընդհանուր ձևի մեջ, առանց հաշվի առնելու տարբերություննները՝ փորձարական-հետազոտական լինելը, իրականացվող հեղինակային մանկավարժությունը, ոչ միայն հանրակրթական, այլ նաև նախնական մասնագիտական (արհեստագործական), լրացուցիչ կրթության ծրագրեր իրականացնելը, հեղինակային կրթական ծրագրով ստեղծված նոր տիպի ուսումնական հաստատությունները։

Հանրակրթության մասին ՀՀ օրենքը ընդունվել է ՀՀ կառավարության 27.02.2003թ. հ. 361 «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25­-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշումից տարիներ հետո՝ 10.07.2009թ., նրանում  «այլընտրանքային կրթական ծրագիր», «հեղինակային կրթական ծրագիր» հասկացությունները սահմանվել են 22.12.2010թ.։

Հեղինակային կրթական ծրագրի շարունակականությունը, կրթահամալիր փորձարարական-հետազոտական միավորման զարգացումը ապահովելու, հեղինակային մանկավարժությունը բաց ցանցով Հայաստանում և Հայաստանից դուրս տարածելու համար կրթահամալիրի կազմակերպական-իրավական ձևի փոփոխության՝ ՊՈԱԿ-ը հիմնադրամի վերակազմակերպելու պահանջը վաղուց հասունացած էր։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, կրթության, հանրակրթության մասին օրենքներով, նախատեսված են, կրթության համակարգում գործում են կազմակերպական-իրավական այլ ձևերով գործող ոչ առևտրային կազմակերպություններ՝ ՓԲԸ (փակ բաժնետիրական ընկերություն), հիմնադրամ ոչ առևտրային կազմակերպություն։

«Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ը «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր» պետական հիմնադրամի վերակազմակերպման առաջարկը, հիմնադրամի կանոնադրության նախագիծը կրթահամալիրի հիմնադիր ՀՀ կառավարությանը ներկայացրել են կրթահամալիրի կառավարման, ինքնակառավարման մարմինները՝ կրթահամալիրի կառավարման խորհուրդը, կրթահամալիրի հիմնադիր տնօրենը, կրթահամալիրի աշխատողների ժողովը, սեբաստացի բաց համայնքը։ Հիմնադրամ կրթահամալիրն ավելի ինքնավար, կրթական բաց համայնքն ավելի պատասխանտու կլինի, կրթահամալիրն ավելի լիարժեք կօգտվի իր հայաստանյան և միջազգային գործընկերների ներուժից։

Իրավական հիմքեր (մեջբերումներ)

  • ՀՀ քաղաքացիական օրենսգրքից

Հոդված 51. Իրավաբանական անձանց տեսակները

1. Իրավաբանական անձինք կարող են լինել իրենց գործունեությամբ շահույթ ստանալու նպատակ հետապնդող (առևտրային) կամ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպություններ:
4. Ոչ առևտրային կազմակերպություն համարվող իրավաբանական անձինք կարող են ստեղծվել հասարակական միավորումների, հիմնադրամների կամ օրենքով նախատեսված այլ ձևերով:

Հոդված 123. Հիմնական դրույթներ հիմնադրամների մասին

1. Հիմնադրամ է համարվում քաղաքացիների և (կամ) իրավաբանական անձանց կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող կազմակերպությունը, որը հետապնդում է սոցիալական, բարեգործական, մշակութային, կրթական կամ այլ հանրօգուտ նպատակներ:

  • Կրթության մասին ՀՀ օրենքից

Գլուխ 3. Ուսումնական հաստատությունները
Հոդված 27. Ուսումնական հաստատության կարգավիճակը

1. Պետական ուսումնական հաստատությունը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է, որը, սույն օրենքին, օրենքներին ու իրավական այլ ակտերին համապատասխան, ձեռք է բերում իր խնդիրների իրականացման համար անհրաժեշտ իրավունքներ և պարտականություններ:

  • Հանրակրթության մասին ՀՀ օրենքից

Հոդված 9. Ուսումնական հաստատությունների կազմակերպական-իրավական ձևերը

1. Ուսումնական հաստատությունը կարող է ունենալ օրենքով սահմանված ցանկացած կազմակերպական-իրավական ձև:

  • Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին ՀՀ օրենքից

Հոդված 24. Պետական կազմակերպության վերակազմակերպումը

1. Պետական կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Պետական կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել հարյուր տոկոս պետական մասնակցությամբ ընկերության կամ հիմնադրամի, ինչպես նաև համայնքային ոչ առևտրային կազմակերպության:

11 thoughts on “Կրթահամալիրի համար հիմնադրամ դառնալը՝ ՀՀ օրենքով որոշված, մեր խնդիրներից բխող անհրաժեշտություն

Add yours

Գրել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

Create your website at WordPress.com
Get started
%d bloggers like this: