Կրթահամալիրի վերակազմակերպման որոշումը մեր իրավունքն է

Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին

Մեծարգո վարչապետ

Սեբաստացի բաց կրթական համայնքը գործուն մասնակցում է մեր ստեղծած կրթահամալիրի, հեղինակային կրթական ծրագրերի խնդիրների լուծմանը։ Ամեն երեքշաբթի՝ ժամը 16։00, համայնքի առցանց հավաքին կրթահամալիրը, դպրոցները, քոլեջը նախօրոք հրապարակված ծրագրով, ներկայացնում են սեպտեմբերի 1-ին ընդառաջ կատարվող աշխատանքը ֆիզիկական միջավայրում, մանկավարժության լաբորատորիայում, խնդիրները, լուծումներ։ Դրանց են ուղղված նաև ամեն ուրբաթ՝ ժամը 10։00, ֆիզիկական միջավայրում շրջայցները. լավագույն նվերն ենք ուզում պարգևել մեզ, մեր երեխաներին՝ ուսումնական պարապմունքները իրենց հիացումի միջավայրում, իրենց ընկերների հետ սկսելու համար պատրաստվելով։ Մեր համայնքի բլոգը մեր բազմալեզու mskh.am-ի նման խոսուն է։

Համայնքի օգոստոսի 11-ի առցանց հանդիպմանը դրված է «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ը «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր» պետական հիմնադրամի վերակազմակերպելու առաջարկի ընթացքի մասին հարցը։ Հրավիրում ենք Ձեզ, Ձեր սեբաստացի ընտանիքին մասնակցելու հավաքին առցանց, պատասխանելու համայնքի հարցերին կամ ասելիքը փոխանցելու գրավոր։

2020թ. հունիսի 10-ին ներկայացված առաջարկի մասին ՀՀ ԿԳՄՍՆ իրավաբանական վարչությունից ստացել ենք հիմնադրամի կանոնադրության ընդունելի առաջարկներ, անմիջապես արձագանքել դրանց։ Այսպիսով մենք ունենք կանոնադրության համաձայնեցված նախագիծ։ Նոր ուսումնական տարում որպես կրթահամալիր հիմնադրամ գործելու մեր առաջարկը չի հակասում ՀՀ կրթության, հանրակրթության մասին օրենքներին. հիմնադրամ դառնալը ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, ՀՀ կրթության, հանրակրթության մասին օրենքներով նախատեսված անհրաժեշտություն է։ Պնդում ենք, որ այդպիսի որոշումը մեր իրավունքն է. մնում է ՀՀ կառավարության որոշումը։ Մոտեցող սեպտեմբերի 1-ը կարող է նշանավորվել «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ը «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր» պետական հիմնադրամի վերակազմակերպելու մեր առաջարկի լուծումով. թվում է, ոչինչ չի խանգարում դրան։

Ներկայացնում ենք տեղեկանք-պարզաբանում, որում նաև կրթության բնագավառում ոչ ՊՈԱԿ կազմակերպությունների (ՓԲԸ, հիմնադրամ) ցանկն է։

Հարգանքով՝

կրթահամալիրի կառավարման խորհրդին նախագահ Արամազդ Ղալամքարյան
կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյան
կրթահամալիրի աշխատողների ժողովի նախագահ Հերմինե Անտոնյան
սեբաստացի կրթական բաց  համայնքի անունից Արտյոմ Խաչատրյան

 

13 thoughts on “Կրթահամալիրի վերակազմակերպման որոշումը մեր իրավունքն է

Add yours

Գրել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

Create your website at WordPress.com
Get started
%d bloggers like this: