Սեբաստացի կրթական բաց համայնքի հայտարարությունը

Նախագիծ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ՀՀ կառավարությանն է ներկայացրել ՊՈԱԿ-ից հիմնադրամի վերակազմավորվելու առաջարկների փաթեթը։ Հարցը լուծում չի ստացել, ԶԼՄ-ները կրթահամալիրի և ԿԳՄՍՆ տարաձայնությունների մասին լուրեր են տարածում, սեբաստացի բաց համայնքից կրթահամալիրի աշխատողներ, շրջանավարտներ, ծնողներ, սովորողներ, կրթահամալիրի բարեկամներ, բողոքում են հարցի ձգձգումից, հիմնավորում են պահանջը, ներկայացնում բացատրություններ, լրացուցիչ հիմնավորումներ, արձագանքում են ԶԼՄ-ներում, սոցցանցում հարցի խեղաթյուրված ներկայացմանը, ոչ իրավական հարցադրումներին, չհիմնավորված կասկածներին, հանրային, քաղաքական շատ գործիչներ, մտավորականներ, գնահատելով կրթության ոլորտում, հանրային կյանքում կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանի առանձնահատուկ հետագիծը, անհոգնել-եռանդուն գործունեությունը, պաշտպանում են իր հեղինակած կրթական ծրագիրը ղեկավարելու նրա իրավունքը։ Արձանագրում ենք՝ հասարակությունը հետաքրքրված է հարցի լուծմամբ։

Սեբաստացի կրթական բաց համայնքը հայտարարում է.

  • «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը 1989թ. ստեղծվել է 1988-1989-ի անկախության շարժման հետ, աշխատողների, սովորողների, ծնողների համագործակցության արդյունքում՝ որպես կրթական համայնք։
  • Կրթահամալիրի զարգացման բոլոր փուլերում, և՛ կրթահամալիրի, հեղինակային կրթական ծրագրի ձեռքբերումների, և՛ 1998-2001-ի ծանր՝ տնօրենի քաղաքական հետապնդման, կրթահամալիրի նեղ օրերին, կրթական բաց համայնքը կրթահամալիրի հետ է եղել։
  • Բլեյանի դպրոցի հայտնի բաց, հիգիենիկ, գեղագիտական միջավայրը մեր դրամական միջոցներով, մեր, մեր երեխաների աշխատանքով է ստեղծվել, պահպանվում, զարգանում։ Կրթահամալիրի պետական սեփականություն շենքերը, առանց պետական դրամական նպատակային աջակցության, բարեկարգվում, փոխվում են անընդհատ, ստեղծվում են ուսումնական նոր տարածքներ շենքերի նկուղներում և տանիքներում։ Երևան քաղաքին պատկանող հողը՝ կրթահամալիրին տրամադրված և դրա շուրջը, մենք ենք վերածել կրթական պարտեզի՝ բաց, կանաչ, անընդհատ խնամվող, ծաղկող, պտղատու այգիներով, պուրակներով ուսումնական ներառական, հակաբացիլ միջավայրի։ Համայնքն է պատվիրատուն նաև ուսումնական բաց մեդիամիջավայրի ստեղծումն ու գործածումն ապահովող արագ, բաց, ամենուր սփռվող ինտերնետի, կրթահամալիրի գրադարանային թվային ուսուցման միջոցների, որով հայտնի է կրթահամալիրը, և որից օգտվում են բոլոր նրանց, որ ուզում են։
  • Կրթահամալիրն իր ստեղծման օրից եղել է Հայաստանի անկախության վերականգնման, երրորդ հանրապետության բոլոր ժողովրդավարական շարժումների մասնակիցը. 1988-1990-ին, 1991-ի Անկախության «Այո»-ի, ՀՀ նախագահի, ԱԺ ընտրություններին ակտիվ մասնակցել ենք ընտրություններին՝ որպես սեփական իրավունքի պաշտպանություն, կանգնել ենք 2008-ի մարտի 1-ին, «Իմ քայլը» շաժման մեջ եղել 2018-ին… Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը հայտնի է իր անկաշառ, շիտակ հրապարակային ելույթներով, սեփական դիրքորոշումը երբեք չի թաքցրել համայնքից, և համայնքը գնահատում է դա. անկախ նրանից, թե համայնքում ով ինչ քաղաքական դիրքորոշում ունի, ինչ ճամբարում է, համայնքը չի պղտորվել, չի մասնատվել ոչ մի փուլում։
  • Մենք 1990-ին ընդունված ՀՀ անկախության հռչակագրով հայտարարված սկզբունքների, Հայաստանում կրթության սեփական համակարգի ստեղծման հետևողական պաշտպանն ենք և կրթահամալիրի օրինակով ցույց ենք տալիս դրա ազդեցությունը սերունդների վրա։ Բլեյանի դպրոցի ազատ երեխաները, ինչպես ասում են կրթահամալիրի բոլոր տարիների սովորողների և շրջանավարտների մասին, այդ համակարգի արդյունքն են, դրա պաշտպանը, զարգացնողը։
  • Սեբաստացի կրթական բաց համայնքը եղել է, մնում է կրթահամալիրի՝ Բլեյանի դպրոցի, հեղինակային մանկավարժության պատվիրատուն, դրանց որպիսության, զարգացման պատասխանատուն։
  • Կրթահամալիրի, հեղինակային կրթական ծրագրի զարգացման խնդիրները ներկայացված են կրթահամալիրի զարգացման ծրագրերում՝ սահմանված կարգով ներկայացված ՀՀ կառավարություն, ԿԳՄՍՆ, Երևանի քաղաքապետարան։ Դրանք կարող են լուծվել և պիտի լուծվեն հիմնադիր տնօրենի հետ։ Սեբաստացի կրթական բաց համայնքը Աշոտ Բլեյանին է վստահում զարգացման ծրագիրը տնօրինելը։
  • Համայնքը կրթահամալիրի մյուս մարմինների հետ ՀՀ կառավարություն ներկայացրել է կրթահամալիրի՝ ՊՈԱԿ-ից հիմնադրամի վերակազմակերպվելու իրավական պահանջ, հետևողական պաշտպանում է դա, պատրաստ է ստանձնելու ավելի մեծ պատասխանատվություն կրթահամալիրի զարգացման, ծավալման, Հայաստանում, Հայաստանից դուրս հեղինակային կրթական ծրագրի տարածման համար։
  • Համայնքը պահանջում է ՀՀ կառավարությունից՝ բաց, մեր մասնակցությամբ, մեր ներկայացրած փաթեթ-առաջարկով, քննարկել կրթահամալիրի կարգավիճակի հարցը։ Մենք ենք իշխանությունը, և մեր առաջ բերած, փոփոխությունների կառավարությունը մեր պահանջին պիտի ընդառաջ գա…

Ձեր համաձայնությունը, լրացումը կարող եք գրանցել։

11 thoughts on “Սեբաստացի կրթական բաց համայնքի հայտարարությունը

Add yours

Գրել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

Create your website at WordPress.com
Get started
%d bloggers like this: