Հայտարարություն

2020թ. սեպտեմբերի 5-ին տեղի ունեցավ կրթահամալիրի կառավարման խորհրդի բաց նիստը՝ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի, կրթահամալիրի վարչական խորհրդի, մանկավարժական աշխատողների ժողովի, սեբաստացի բաց համայնքի ծնողական խորհուրդների ներկայացուցիչների մասնակցությամբ (արձանագրությունը

Խորհուրդն ընդունեց հետևյալ հայտարարությունը։

Սեբաստացի կրթական բաց համայնքը՝

  • լիահույս է, որ ՀՀ կառավարությունը, ՀՀ ԿԳՄՍՆ գնահատում են կրթահամալիրի 31 տարվա ինքնուրույնությունը, ինքնավարությունը, կարևորում են հանրապետական, համահայկական, միջազգային ճանաչման հասած պետական այլընտրանքային՝ հեղինակային կրթական ծրագրի զարգացումը.
  • միակամ է՝ թույլ չտալու կրթահամալիրի ինքնուրույնությունը, ինքնավարությունը կասկածի տակ դնող որևէ գործողություն.
  • խնդրում է ՀՀ կառավարությանը արագացնել «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ը հիմնադրամի վերակազմավորելու որոշման ընդունումը.
  • վստահեցնում է, որ դա ոչ միայն որևէ ձևով չի խանգարի կրթության՝ ՀՀ կառավարության ընդունած, հրապարակած ռազմավարական փոփոխություններին, այլ դրական օրինակ կծառայի պետական կազմակերպություններին՝ ըստ իրենց պատրաստության մակարդակի աճի, առավելագույն ինքնուրույնություն դրսևորելու համար։

Կրթահամալիրի խորհրդի նիստ

2020թ. սեպտեմբերի 5-ին՝ ժամը 19։00, «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրի խորհրդի նախագահը Microsoft Teams առցանց հարթակում հրավիրում է կառավարման խորհրդի բաց նիստ: (մուտքը՝ հղումով) Continue reading “Կրթահամալիրի խորհրդի նիստ”

Չկա այդպիսի ուժ, որը ինձանից խլի պատասխանատվությունը իմ հեղինակած կրթահամալիրի նկատմամբ

Կրթության նախարարությունում հաստատակամ են՝ Աշոտ Բլեյանի 65 տարին լրանալուց հետո նա, ինչպես օրենքն է պահանջում, պետք է հեռանա այդ պաշտոնից։ Այդուհանդերձ, կրթական գերատեսչությունում դեմ չեն Բլեյանին այլ պաշտոնում տեսնելուն, ավելին՝ ասում են՝ նրան առաջարկվել է կրթահամալիրի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնը։ Continue reading “Չկա այդպիսի ուժ, որը ինձանից խլի պատասխանատվությունը իմ հեղինակած կրթահամալիրի նկատմամբ”

Կարևորն այն է, որ մենք ենք նպատակահարմար գտնում…

Ինչո՞ւ է փոխհրաձգություն առաջացել ԿԳՄՍ-ի և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի միջև: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանի հետ: Continue reading “Կարևորն այն է, որ մենք ենք նպատակահարմար գտնում…”

Երեսունմեկ տարում մեզ հաջողվեց Հայաստանում այսպիսի մի բրենդ ստեղծել…

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը հայտարարել է, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը չէ, որ պետք է որոշի կրթահամալիրի տնօրենի պաշտոնավարման հարցը։ Continue reading “Երեսունմեկ տարում մեզ հաջողվեց Հայաստանում այսպիսի մի բրենդ ստեղծել…”

Մեր լուծումները հանրապետության համար էլ կարող են օգտակար լինել

«Մերժելին, տխուրը և վշտացնողն այն է, որ փոփոխությունների նախարարը, որը 2018-ի ընվզումով է եկել, այն կրթահամալիրի «հեղինակին», որը նոր Հայաստանի խորհրդանիշն է, հանկարծ ասում է՝ այ դու 65 տարեկան ես դառնում․․․Սա «դուք»-ի, հարգանքի բացակայություն է ստեղծողի նկատմամբ, այստեղ է ցավը»,- Factor.am-ի «Երևանի ժամանակով» զրուցաշարի շրջանակում նման տեսակետ է հայտնում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի պահանջին․ այն է՝ 65 տարին լրանալուն պես Աշոտ Բլեյանը, համաձայն ՊՈԱԿ-ի մասին օրենքի, պետք է հեռանա տնօրենի պաշտոնից։ Continue reading “Մեր լուծումները հանրապետության համար էլ կարող են օգտակար լինել”

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started